Կանանց ներուժի զարգացում

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» բաղադրիչի նպատակն է հնարավորություն ընձեռել համայնքների կանանց ավելի ակտիվ մասնակցել տնտեսական հնարավորություններ ստեղծելու գործընթացին՝ վերջիններիս ներուժի զարգացման միջոցով։
Բաղադրիչի շրջանակներում մեկնարկել են ներածական դասընթացներ ձեռնարկատիրական հիմունքների, շուկայաբանության և հաղորդակցման հմտությունների զարգացման, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաներով իրազեկության բարձրացման վերաբերյալ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր գյուղական համայնքները ներկայացնող կանայք։
Դասընթացները միտված են ձեռներեցության վերաբերյալ էական գիտելիքների ու հմտություննի զարգացմանը՝ աջակցելով բիզնես գաղափարների ձևավորման կամ գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ գործող բիզնեսների բարելավման հարցում։

ԱրմՊրոդԷքսպո միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց հերթական «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի աջակցությամբ ոչ միայն ծրագրի շահառուները հնարավորություն ստացան մասնակցելու ցուցահանդեսին, այլև մի շարք հայ արտադրողներ, որոնց ծրագիրն աջակցում է ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման և շուկայում արտադրանքի առաջմղման հարցում։
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը:
Նախորդ ցուցահանդեսով և հայ արտադրողների հետ ծանոթությամբ տպավորված՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ցանկություն հայտնեց ներկա գտնվելու նաև այս ցուցահանդեսին և զրուցելու RED-NEO ծրագրի շահառուների հետ։
«Առաջին տպավորությունից կարող եմ փաստել, որ Հայաստանում գործում են չափազանց տաղանդավոր ձեռնարկատերեր` մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել, աշխատում են ագրոբիզնեսի ոլորտում և հաջողության են հասնում այնտեղ։ Դա նկատելի է բազմաթիվ` օրինակ՝ պտուղ-բանջարեղենի և համեմունքների ոլորտներում։ Չմոռանամ նշել նաև գինու ոլորտը, քանզի այստեղ հանդիպել ենք իրապես հիանալի գինեգործների», նշեց տիկին Թրեյսին։

RED-NEO ծրագրի շահառուները մասնակցում են «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդեսին

Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդես-ֆորումը, որի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչման պահանջարկը՝ միաժանամակ խթանելով Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը։
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շահառուները հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ցուցադրելու՝ հետագայում արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու հեռանկարներով։
Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վերջինս ցանկություն էր հայտնել ծանոթանալու RED-NEO ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած կազմակերպությունների և վերջիններիս հաջողության պատմությունների հետ։
«Նման ցուցահանդեսներին մասնակցելով՝ այն բիզնեսները, որոնք ցանկանում են իրենց ուրույն տեղը զբաղեցնել շուկայում կամ ընդլայնել իրենց մասնաբաժինը, գերազանց հնարավորություն են ստանում այդ ուղղությամբ։ Հայաստանում գործում են հաջողակ ձեռնարկատերեր, և մենք իրապես հիանալի ժամանակ անցկացրեցինք՝ ծանոթանալով տարբեր արտադրողների հետ և համտեսելով վերջիններիս արտադրանքը», – նշեց տիկին Թրեյսին։

Մասնակցություն Spirits of Armenia փառատոնին

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագիրը նպաստում է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին: Ծրագրի մեկնարկից ի վեր մի շարք գյուղական բիզնեսներ կարողացել են ծրագրի օգնությամբ բարելավել իրենց գործունեությունն ու ուրույն տեղ զբաղեցնել շուկայում: Ծրագիրը հետևողական է աջակցության տրամադրման հարցում. վերջինս չի սահմանափակվում սարքավորումների, ներդրանքի և խորհրդատվության տրամադրմամբ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև շահառուների ապրանքանիշի ճանաչելիությանը՝ ցուցահանդեսներին և փառատոններին մասնակցության հնարավորության միջոցով:
Այս անգամ ծրագրի 6 շահառու հնարավորություն ստացավ մասնակցելու խմիչքների խոշորագույն՝ Spirits of Armenia փառատոնին, որի շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները կիսվում են իրենց արտադրանքով: Գինեգործները հանրությանը ներկայացան «Մարան», «Ջրաղացպանյան», «Կինեա», «Բերկրի», «Սթորք», «Ջիվանի» գինիներով: Նրանք նշեցին, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են շուկայական կապերի հաստատման և հայ սպառողի շրջանում ճանաչելի դառնալու առումով:

Դեսպանի այցը Դսեղում գտնվող «Կաղնի» հյուրանոց

Անցած շաբաթ Լոռու մարզ այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելեց Դսեղում գտնվող «Կաղնի» հյուրանոցը։ Այս հյուրընկալ հարկի տակ դեսպանը ճաշեց և առիթ ունեցավ ավելին իմանալ նոր «կոնտեյներային» ոճի այս հյուրանոցի կառուցման մասին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում հյուրանոցի սեփականատերերի գործունեության մասին։ Վերջիններս զբաղվում են ազնվամորու մշակմամբ, մեղվաբուծությամբ և ճագարաբուծությամբ։
ԱՄՆ ՄԶԳ-ի «Գյուղական տնտեսական զարգացում․ նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներքո «Կաղնի» հյուրանոցին տրամադրվել են խոհանոցային սարքավորումներ, փակ և բացօթյա ճաշասրահների կահույք, ինչպես նաև արևային էներգիայի վահանակներ՝ հոսանքի ծախսերը կրճատելու նպատակով։
Եկե՛ք Դսեղ, «Կաղնի» հյուրանոց և սեփական աչքերով տեսե՛ք ու վայելե՛ք այս հյուրընկալ միջավայրը։

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Farmenia ընկերությանը

Farmenia ընկերությունը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում աճեցնում է Հայաստանի ամենահամեղ ու առողջարար նեխուրն ու ռուկոլան։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Farmenia-ի սեփականատեր Green Brothers Company ընկերությանն այս բիզնես նախաձեռնությունը զարգացնելու հարցում, որն էլ իր հերթին նպաստել է արտադրողականության մեծացմանը, տեղում աշխատատեղերի ստեղծմանը և համայնքի տնտեսության ամրապնդմանը։
Անցած շաբաթ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացավ Farmenia-ի գործունեությանը, ինչը տպավորիչ էր թե՛ համայնքում աշխատատեղեր ստեղծելու, թե՛ համեղ ու առողջարար գյուղատնտեսական արտադրանք ապահովելու առումներով։
«Ուրախալի է, որ մեր ծրագրերը նպաստում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են արտադրական կարողությունները և օգնում գործընկերության ձևավորմանը բիզնեսի ու համայնքի միջև՝ ապահովելով կայուն արդյունքներ», – նշեց դեսպանը։ Նեխուրի ու ռուկոլայի արտադրության ու սառնարանային տնտեսության ձևավորման հարցում աջակցություն է ապահովվել ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում․ նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներքո։

Փորձի փոխանակում հայ և վրացի գինեգործների միջև

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում հայ գինեգործները փորձի փոխանակման նպատակով այցելեցին վրացական գինեգործական ավանդույթներով հայտնի Կախեթի տարածաշրջան։ Հագեցած և բովանդակալից այցը հրաշալի հնարավորություն էր հարևան երկրի փորձի ուսումնասիրության և սեփական արտադրանքի ներկայացման առումով։
Հայ գինեգործները ծանոթացան կավե կճուճներում (կվեվրի) գինու արտադրության մեթոդի առանձնահատկությունների հետ, համտեսեցին վրացական գինիները՝ միաժամանակ ներկայանալով սեփական ապրանքանիշերով։
Տեսական և գործնական բաղադրիչներից բաղկացած այցելությունը հիմք կհանդիսանա ինչպես վրացի, այնպես էլ հայ գործընկերների միջև գործակցության զարգացման համար։
Թեև և՛ հայ, և՛ վրացի փորձագետները բազում փաստարկներ են ներկայացնում գինու ծագման և պատմության վերաբերյալ, մի բան է ակնհայտ, որ երկու երկրներն էլ վաղուց հայտնի են իրենց գինեգործական արվեստով և յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր ուրույն ոճով ու ավանդույթներով։

Փոքր դրամաշնորհներ

Փոքր դրամաշնորհների բաղադրիչը

Ծրագիրը նախատեսում է փոքր դրամաշնորհային բաղադրիչ՝ արտադրության և մարքեթինգի խոչընդոտները/սահմանափակումները հաղթահարելու կամ արտադրանքի բազմազանեցմանը նպաստելու և սկզբնական կապիտալ հայթայթելու նպատակներով:

Ստորը ներկայացված են ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում փոքր դրամաշնորհ ստանալու պայմաններն ու սահմանափակումները՝

  • Դրամաշնորհները կբաժանվեն Հայաստանի 60 համայնքների 10 մարզերում
  • Կտրամադրվեն ընդհանուր 100 փոքր դրամաշնորհներ, որոնք կընտրվեն ծրագրի 3000 վերապատրաստված մասնակիցներից
  • Դրամաշնորհները կլինեն միայն նյութական
  • Շահառուի սեփական ներդրումը կկազմի առաջարկվող փոքր դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը
  • Փոքր դրամաշնորհի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 15,000 ԱՄՆ դոլարը
  • Փոքր դրամաշնորհը չի  ընդգրկում կապիտալ (աշխատավարձեր, ռեսուրսներ, կոմունալ) ծախսեր, ինչպես նաև հարկեր, շինարարական աշխատանքներ, մեղվաբուծության մեջ՝ մեղվափեթակների ձեռքբերում:

 

Փոքր դրամաշնորհի շահառուի ընտրության գործընթացում, առաջնահերթությունը կտրվի այն սուբյեկտներին, որոնք՝

  • Ունեն հիմնավորված ընդունակություններ ոլորտում
  • Կիրազեկեն առաջարկվող ծրագրի բարձր իրագործելիության մակարդակի մասին
  • Իրենց բիզնեսում և նրանց համար ում հետ համագործակցում են ապահավում են ավելացված եկամուտներ
  • Ապահովում են եկամուտների ավելացված աղբյուրներ իրենց բիզնեսի և նրանց համար ում հետ համագործակցում են
  • Կստեղծեն նոր աշխատատեղեր և/կամ կբարձրացնեն զբաղվածության մակարդակը
  • Իրենց աշխատանքում կներգրավեն  կանանց և երիտասարդների
  • Կխթանեն շուկայական համակարգի զարգացումը,  տվյալ արժեշղթայում հորիզոնական և ուղղահայաց ինտեգրումը:

 

Օրինակ, եթե դուք մրգի վերամշակող եք և ցանկանում եք դիմել փոքր դրամաշնորհի սարքավորումների ձեռքբերման համար, դրանով իսկ ավելացնելով ձեր արտադրության և շուկայավարման ծավալները, ապա ձեր դիմումին առաջնահերթություն կտրվի եթե դուք պլանավորում եք լրացուցիչ մրգեր ձեռք բերել այլ ֆերմերներից կամ շուկայահանել նրանց արտադրանքը, ստեղծելով եկամտի նոր հնարավորություններ վերջիններիս համար:

Grants Application Form
RED NEO Brief VM

Maran Wines, The Regions Highest and Steepest Industrial Vineyard is Being Established հյ

Title

Maran is undertaking efforts to establish the region’s highest and steepest industrial vineyard. The vineyard is planted by Maran Winery with the support of USAID funded “Rural Economic Development – New Economic Opportunities” program, executed by CARD foundation. It will be situated in the Artabuynk community, Vayots Dzor province, at 2050-2070 m above sea level and will be cultivated in accordance with the philosophy of organic technologies and biodiversity preservation. There are many challenges in the field, one of the most important of which is global warming. All calculations show that in the next 20-30 years the Ararat Valley will become an unsuitable area for quality viticulture, especially winemaking. Therefore, it seems only reasonable that the Armenian winemaking industry should start examining the potential of high altitude viticulture-winemaking and its sustainable long-term development. The research part of the project started at the beginning of the year, a plant nursery of native varieties was established.

Maran Wines հյ