Փոքր դրամաշնորհների բաղադրիչը
Ծրագիրը նախատեսում է փոքր դրամաշնորհային բաղադրիչ՝ արտադրության և մարքեթինգի խոչընդոտները/սահմանափակումները հաղթահարելու կամ արտադրանքի բազմազանեցմանը նպաստելու և սկզբնական կապիտալ հայթայթելու նպատակներով:
Ստորը ներկայացված են ԳՏԶ ՆՏՀ-ի շրջանակներում փոքր դրամաշնորհ ստանալու պայմաններն ու սահմանափակումները՝
- Դրամաշնորհները կբաժանվեն Հայաստանի 60 համայնքների 10 մարզերում
- Կտրամադրվեն ընդհանուր 100 փոքր դրամաշնորհներ, որոնք կընտրվեն ծրագրի 3000 վերապատրաստված մասնակիցներից
- Դրամաշնորհները կլինեն միայն նյութական
- Շահառուի սեփական ներդրումը կկազմի առաջարկվող փոքր դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը
- Փոքր դրամաշնորհի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 15,000 ԱՄՆ դոլարը
- Փոքր դրամաշնորհը չի ընդգրկում կապիտալ (աշխատավարձեր, ռեսուրսներ, կոմունալ) ծախսեր, ինչպես նաև հարկեր, շինարարական աշխատանքներ, մեղվաբուծության մեջ՝ մեղվափեթակների ձեռքբերում:
Փոքր դրամաշնորհի շահառուի ընտրության գործընթացում, առաջնահերթությունը կտրվի այն սուբյեկտներին, որոնք՝
- Ունեն հիմնավորված ընդունակություններ ոլորտում
- Կիրազեկեն առաջարկվող ծրագրի բարձր իրագործելիության մակարդակի մասին
- Իրենց բիզնեսում և նրանց համար ում հետ համագործակցում են ապահավում են ավելացված եկամուտներ
- Ապահովում են եկամուտների ավելացված աղբյուրներ իրենց բիզնեսի և նրանց համար ում հետ համագործակցում են
- Կստեղծեն նոր աշխատատեղեր և/կամ կբարձրացնեն զբաղվածության մակարդակը
- Իրենց աշխատանքում կներգրավեն կանանց և երիտասարդների
- Կխթանեն շուկայական համակարգի զարգացումը, տվյալ արժեշղթայում հորիզոնական և ուղղահայաց ինտեգրումը:
Օրինակ, եթե դուք մրգի վերամշակող եք և ցանկանում եք դիմել փոքր դրամաշնորհի սարքավորումների ձեռքբերման համար, դրանով իսկ ավելացնելով ձեր արտադրության և շուկայավարման ծավալները, ապա ձեր դիմումին առաջնահերթություն կտրվի եթե դուք պլանավորում եք լրացուցիչ մրգեր ձեռք բերել այլ ֆերմերներից կամ շուկայահանել նրանց արտադրանքը, ստեղծելով եկամտի նոր հնարավորություններ վերջիններիս համար:














