Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարներ

1059

Վերջերս ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED NEO ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան օգտվելու ագրոտուրիզմի միջազգային փորձագետ տիկին Բրիջիթ Նիցչի փորձագիտությունից և խորհրդատվությունից:
Վերջինիս այցը Հայաստան միտված էր կայուն ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված խորհրդատվական հենքի ձևավորմանը և ագրոտուրիզմի հաստատությունների կարողությունների բարելավմանը:
Այցելությունների ընթացքում տիկին Նիցչը ծանոթացավ RED NEO ծրագրի շահառուների գործունեության մանրամասներին` բացահայտելու կարիքներն ու հնարավորությունները: Հավաքագրված տեղեկատվության հիման վրա նա առաջարկություններ կմշակի ձեռնարկությունների հետագա առաջընթացի համար։
Նա նաև մեկօրյա սեմինար անցկացրեց ագրոտուրիզմի վերաբերյալ RED-NEO-ի շահառուների համար, ովքեր ոգևորված էին փորձագետի հետ ծանոթանալու և հետագա ծրագրերով և գաղափարներով կիսվելու հնարավորությամբ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here