Շուկայական կապեր

“B” բաղադրիչը ԳՏԶ ՆՏՀ ծրագրում նպատակ ունի աջակցել գյուղական փոքր ձեռնարկություններին՝ ստեղծելով շուկայական նոր կապեր տեղական և միջազգային առևտրականների/վերամշակողների միջև։ Սույն բաղադրիչի շրջանակներում ծրագիրը վերլուծել է թիրախային արժեշղթայի օպերատորներին՝ ոլորտի զարգացմանը  խոչընդոտող շուկայավարման թերությունները բացահայտելու նպատակով:

“B” բաղադրիչի միջամտությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․

  • Հմտությունների և գիտելիքների զարգացում և կատարելագործում, կենտրոնացում շուկայավարման վրա
  • Բիզնես հարաբերություններ, B2B միջոցառումներ, մասնակցություն ազգային միջոցառումների, և այլն
  • Խթանում արտահանման շուկաներում, մասնակցություն միջազգային տոնավաճառներին և միջոցառումներին
  • Սփյուռքի ներգրավման հնարավորությունների բացահայտում և ընդլայնում:

Տեխնիկական աջակցություն

Farmer managing his industrial farm with a mobile app on his tablet, IOT and smart farming concept

Բաղադրիչ “A”. գյուղական եկամուտները գյուղատնտեսական և այլ արտադրության միջոցով ավելացել և դիվերսիֆիկացվել են.

ԳՏԶ ՆՏՀ ծրագրի “A” բաղադրիչը նպատակ ունի աջակցելու գյուղացիական փոքր տնտեսություներին՝ բարելավելով վեջրիններիս արտադրությունը և բավարարելով պահանջվող որակներն ու քանակները: Այս բաղադրիչի շրջանակներում ծրագիրն իրականացրել է մանրակրկիտ ելակետային գնահատում՝ յուրաքանչյուր համայնքում բիզնեսի/գյուղատնտեսության բարելավման համար անհրաժեշտ կարիքները բացահայտելու նպատակով, և նախագծելու է իր միջամտությունները՝ հիմնվելով վերջիններիս արդյունքների վրա:

“A” բաղադրիչի միջամտությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․

  • Հմտությունների զարգացման դասընթացներ ավելի քան 60 կոոպերատիվների և առաջատար ֆերմերների համար
  • տեխնիկական աջակցության դասընթացներ առնվազն 3000 ֆերմերների համար
  • հորիզոնական և ուղղահայաց մոդելներով համագործակցության խթանում նպատակային արժեշղթաներում
  • ընդլայնման ծառայությունների և որակյալ ներդրումների հասանելիության բարելավում
  • գյուղատնտեսական տեխնիկայի որակյալ վերանորոգման ծառայությունների հասանելիության բարելավում
  • առավել արդյունավետ սորտերի տնկարանների հիմնում
  • համագործակցություն ակադեմիայի հետ
  • համագործակցություն  զարգացման այլ նախաձեռնությունների և գործընկերների հետ
  • բիզնես հարաբերություններ և այլն

«ՎԴԻՊ-ը, որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» Սառնակունք գյուղում

2021 թ․ փետրվարի 25-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում տեղի ունեցավ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը` որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։

Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին գյուղատնտեսական սպասարկման կենտրոների (ԳՍԿ) ներկայացուցիչներ և շահառու ֆերմերներ։
Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հավանական լուծումները։

Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Աչաջուր համայնքում

2021թ․ փետրվարի 17-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ՝  միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը:

Դասընթացի նպատակն էր ֆերմերներին տրամադրել ՎԴԻՊ-ի դեմ ինտեգրացված պայքարի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացնել դրա բաղադրիչներն ու առավելությունները։ Ինչպես նաև ներկայացնել տարբեր պտղատու մշակաբույսերի օրինակով ՎԴԻՊ-ի իրականացման սկզբունքները, որոնք կօգնեն ֆերմերներին ժամանակին հայտնաբերել վնասատուներն ու հիվանդությունները և կազմակերպել դրանց դեմ ինտեգրված միջոցառումներ:

ՎԴԻՊ-ի դասընթացների գնահատման արդյունքների համաձայն՝ ֆերմերները շատ գոհ են իրենց ստացած տեղեկատվությունից: Նրանք նաև նշեցին մի քանի հարցեր, որոնց մասին կցանկանային խոսել հետագա հանդիպումների ժամանակ․ թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը, այգեգործության մեջ օգտագործվող հողի մշակման ժամանակակից տեխնիկան (մեքենաները), գործնական դասընթացներ այգեգործության վերաբերյալ, մասնավորապես ծառերի էտի, կաթիլային ոռոգման այլն:

Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Արենի գյուղում

2021թ․ փետրվարի 15-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ՝  միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը:

Դասընթացի նպատակն էր ֆերմերներին տրամադրել ՎԴԻՊ-ի դեմ ինտեգրացված պայքարի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացնել դրա բաղադրիչներն ու առավելությունները։ Ինչպես նաև ներկայացնել տարբեր պտղատու մշակաբույսերի օրինակով ՎԴԻՊ-ի իրականացման սկզբունքները, որոնք կօգնեն ֆերմերներին ժամանակին հայտնաբերել վնասատուներն ու հիվանդությունները և կազմակերպել դրանց դեմ ինտեգրված միջոցառումներ:

ՎԴԻՊ-ի դասընթացների գնահատման արդյունքների համաձայն՝ ֆերմերները շատ գոհ են իրենց ստացած տեղեկատվությունից: Նրանք նաև նշեցին մի քանի հարցեր, որոնց մասին կցանկանային խոսել հետագա հանդիպումների ժամանակ․ թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը, այգեգործության մեջ օգտագործվող հողի մշակման ժամանակակից տեխնիկան (մեքենաները), գործնական դասընթացներ այգեգործության վերաբերյալ, մասնավորապես ծառերի էտի, կաթիլային ոռոգման այլն:

Խոտաբույսերի մշակման, վերամշակման, չորացման և խառնուրդների ստեղծման տեխնոլոգիաների դասընթաց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում, փետրվարի 13-ին Գյումրիում մեկնարկեց խոտաբույսերի և դեղաբույսերի հավաքի, մշակման, չորացման ու համադրման տեխնոլոգիաներին ուղղված դասընթաց վերապատրաստումը։ Դասընթացին մասնակցեցին 3 թեյ արտադրողներ ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև մի շարք խոտաբույսի հավաքչությամբ զբաղվող անհատներ Շիրակի մարզից։ Դասընթացը բաղկացած է 4 փուլից և նպատակ ունի մասնակիցներին տալ խորացված գիտելիքներ խոտաբույսերի կայուն հավաքման, դրանց ճիշտ չորացման և շուկայի պահանջներին համապատասխան միքսերի պատրաստման վերաբերյալ։

Դասընթաց՝ «Մալոլակտիկ խմորման նպատակը և դրա ազդեցությունը բարձրորակ գինիների արտադրության վրա»

2021թ․ Փետրվարի 13-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող 17 փոքր և միջին ծավալների գինի արտադրողների համար տեղի ունեցավ դասընթաց՝ «Խնձորակաթնաթթվային խմորման նպատակը և դրա ազդեցությունը բարձրորակ գինիների արտադրության վրա»։ Դասընթացի ընթացքում արտադրողները ծանոթացան վերոնշյալ տեխնոլոգիայի կիրառության առավելությունների և գինու որակական, համային և հոտային հատկանիշների վրա ազդեցության հետ։ Ծրագրի թիմը հավատացած է, որ նմանատիպ դասընթացները կենսական նշանակություն ունեն հատկապես փոքրածավալ արտադրողների համար, քանի որ որակյալ գինու արտադրության հիմքը ոլորտի զարգացման երաշխիքներից մեկն է։

«ՎԴԻՊ-Ը, որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» դասընթաց Ազատան համայնքում

2021 թ․ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը` որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։