Տուրիզմի զարգացման նախադրյալներ
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում վերջերս կազմակերպվեց եռօրյա այց, որի նպատակն էր առաջատար տուր օպերատորների ծանոթացումը ծրագրի շահառուների, վերջիններիս գործունեության և առաջարկվող ծառայությունների փաթեթների հետ։
ՀՀ երեք՝ Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված և գյուղատնտեսական զբոսաշրջության ու գինեգործության ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող մեր գործընկերները սիրով հյուրընկալեցին տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներին։ Վերջիններս հնարավորություն ստացան համատեղել հաճելին օգտակարի հետ՝ վայելելով հայկական արտադրության անուշաբույր գինիները, մեկ անգամ ևս հիանալով Հայաստանի գեղատեսիլ բնությամբ և այցելելով պատմական հուշարձաններ ու զբոսաշրջային օբյեկտներ։
Լիահույս ենք, որ հագեցած ու ուշագրավ այցը նախադրյալներ կստեղծի հետագա հարատև համագործակցության համար։
Զարգացման նոր հեռանկարներ
2021թ․ մայիսի 21-ին Yerevan Expo կենտրոնում մեկնարկեց «LOGOS EXPO» կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված Սնունդ և խմիչքներ EXPO 2021, 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված էին մսամթերք, կաթնամթերք, ոչ-ալկոհոլային խմիչքներ, հանքային ջուր, թունդ խմիչքներ, գարեջուր, ծխախոտային ապրանքներ, հրուշակեղեն և այլն։
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում ծրագրի 8 շահառուների հնարավորություն տրվեց մասնակցելու ցուցահանդեսին՝ ներկայացնելու իրենց արտադրանքի ամբողջական տեսականին և ձեռք բերել նոր պոտենցիալ հաճախորդներ և գործընկերներ:
Շահառուների ցանկում էին Cascara ՍՊԸ, TISOK ՍՊԸ, Noyan Vaz ՍՊԸ, Maran winery, , Jraghatspanyan wines ՍՊԸ, Green Brothers ՍՊԸ և Kanach գրուպը։ Եռօրյա միջոցառումը կապեց սննդամթերքի և խմիչքների արդյունաբերության առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ձեռնարկությունների, մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրողների և մատակարարների ներկայացուցիչներին: Մասնակիցները տպավորված էին իրենց արտադրանքի նկատմամբ այդքան շատ հետաքրքրությամբ և վաճառքի ծավալներով՝ գերազանցելով իրենց բոլոր սպասելիքները: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին RED-NEO նախագծին՝ հետագա զարգացման հեռանկարների համար:
Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Հայրավանք գյուղում
2021թ․ փետրվարի 15-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ՝ միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը:
Դասընթացի նպատակն էր ֆերմերներին տրամադրել ՎԴԻՊ-ի դեմ ինտեգրացված պայքարի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացնել դրա բաղադրիչներն ու առավելությունները։ Ինչպես նաև ներկայացնել տարբեր պտղատու մշակաբույսերի օրինակով ՎԴԻՊ-ի իրականացման սկզբունքները, որոնք կօգնեն ֆերմերներին ժամանակին հայտնաբերել վնասատուներն ու հիվանդությունները և կազմակերպել դրանց դեմ ինտեգրված միջոցառումներ:
ՎԴԻՊ-ի դասընթացների գնահատման արդյունքների համաձայն՝ ֆերմերները շատ գոհ են իրենց ստացած տեղեկատվությունից: Նրանք նաև նշեցին մի քանի հարցեր, որոնց մասին կցանկանային խոսել հետագա հանդիպումների ժամանակ․ թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը, այգեգործության մեջ օգտագործվող հողի մշակման ժամանակակից տեխնիկան (մեքենաները), գործնական դասընթացներ այգեգործության վերաբերյալ, մասնավորապես ծառերի էտի, կաթիլային ոռոգման այլն:
Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Ճամբարակ գյուղում
2021թ․ փետրվարի 15-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում ՝ միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը:
Դասընթացի նպատակն էր ֆերմերներին տրամադրել ՎԴԻՊ-ի դեմ ինտեգրացված պայքարի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացնել դրա բաղադրիչներն ու առավելությունները։ Ինչպես նաև ներկայացնել տարբեր պտղատու մշակաբույսերի օրինակով ՎԴԻՊ-ի իրականացման սկզբունքները, որոնք կօգնեն ֆերմերներին ժամանակին հայտնաբերել վնասատուներն ու հիվանդությունները և կազմակերպել դրանց դեմ ինտեգրված միջոցառումներ:
ՎԴԻՊ-ի դասընթացների գնահատման արդյունքների համաձայն՝ ֆերմերները շատ գոհ են իրենց ստացած տեղեկատվությունից: Նրանք նաև նշեցին մի քանի հարցեր, որոնց մասին կցանկանային խոսել հետագա հանդիպումների ժամանակ․ թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը, այգեգործության մեջ օգտագործվող հողի մշակման ժամանակակից տեխնիկան (մեքենաները), գործնական դասընթացներ այգեգործության վերաբերյալ, մասնավորապես ծառերի էտի, կաթիլային ոռոգման այլն:
Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Վերին Դվին գյուղում
2021թ․ փետրվարի 15-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում ՝ միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը: