Մատուցելով որակ՝ գնից բարձր

ԼուսիաՖուդ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Վանաձորում` որպես ֆուրշետ-քեյթրինգների կազմակերպման ընկերություն:
Լինելով առաջինն ինչպես Վանաձորում, այնպես էլ Լոռու մարզում՝ ընկերությունը մարզ է ներմուծել ամբողջովին նոր ավանդույթ` ֆուրշետը` փոքրիկ, գեղեցիկ ձևավորված, համեղ խորտիկներով, նրբաճաշակ դիզայնով զարդարված, սեղանի շուրջ չնստելու ձևաչափը:
Ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանի տոկունության, համբերատար ու բարեհամբույր աշխատանքի, յուրօրինակ ձեռագրի շնորհիվ ընկերությունը շատ արագ զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում՝ մի շարք մարզային ու հանրապետական ցուցահանդեսների ընթացքում արժանանալով բազում մրցանակների ու շնորհակալագրերի։ Երբեք չհանձնվող և մարտնչող, ճակատագրի հարվածներից չընկճվող հայ կնոջ կերպարը մարմնավորող Լուսինեն աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ հաղթող ճանաչվեց «Լավագույն կին գործարար» անվանակարգում, իսկ Լուսիաֆուդը ձեռք բերեց անուն ու հեղինակություն և տարիներ շարունակ պահպանում է առաջատարի դիրքը համայնքում։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մատուցել որակ գնից բարձր, ընկերությունը ներկայանում է արհեստական հավելումներից զերծ, տեղական հումքից պատրաստված թարմ արտադրանքով հանրային արտագրա սննդի կազմակերպման, սառեցված կիսաֆաբրիկատների արտադրության և լանչ-փաթեթների պատրաստման ու առաքման ոլորտներում։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցության շնորհիվ Լուսինեն համալրեց արտադրամասը մի շարք արդի սարքավորումներով, որոնք կխթանեն արտադրողականության բարձրացումը, կնպաստեն արտադրական ծավալների ավելացմանն ու արտադրանքի որակի բարելավմանը։

Կատարո՝ հույսի և դիմակայության խորհրդանիշ

Չնայած Արցախում տիրող հեղափոխություններին և հակամարտության սրացումներին, Ավետիսյանների ընտանիքը 2010 թվականին նախաձեռնեց KATARO գինու արտադրությունը, որը Էռնեստի և նրա որդու՝ Գրիգորիի ջանքերի շնորհիվ շատ արագ հույսի խորհրդանիշի վերածվեց բնակչության համար։
Հաղթահարելով ծագած մարտահրավերները և չվհատվելով՝ Ավետիսյանների ընտանիքը կարողացավ պահպանել KATARO 2017 ռեզերվը՝ որպես իրենց տոկունության վկայություն։ Դժվարություններից առաջացավ վերածնվելու և ոտքի կանգնելու վճռականությունը, որը դրդեց ընտանիքին Ձորաղբյուրում հիմնել նոր գինեգործարան՝ անձնական խնայողությունների, վարկերի, ընկերների և համայնքի աջակցությամբ: Նոր գործարանի և առաջադեմ սարքավորումների ավելացմամբ KATARO-ն ընդլայնվեց՝ ստեղծելով ախատատեղեր և խթանելով համագործակցություն:
KATARO-ի հաջողությունը մեծապես պայմանավորված է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությամբ, ինչն արտացոլվում է նաև սկզբնական տարվա համեմատ մոտ 5% վաճառքների աճով։ Սա տոկունության, վճռականության և համայնքային ոգու պատմություն է Արցախի գինեգործական ժառանգությունը վերակենդանացնելու գործում:

Տուշպա գինու մառան

Գեղատեսիլ Արարատյան հարթավայրում տեղակայված «Տուշպա» գինեգործարանը հիմնադրվել է 1992 թվականին գինեգործ Միհրան Մանասերյանի կողմից։ Վերջինս ստեղծում է անուշահամ գինիներ՝ իր նախնիների կողմից իրեն փոխանցված գինեգործության ավանդույթները համատեղելով արդի տեխնոլոգիաների հետ։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագիրն ընկերության համար նոր զարգացման հեռանկարներ բացեց։ Ծրագրի շրջանակում տրամադրված յուղի լուծահանման սարքը նպաստեց խաղողի և ծիրանի կորիզների արդյունավետ օգտագործմանը՝ խթանելով թափոններից զերծ արտադրական գործընթացի իրականացումը: Բացի այդ, RED-NEO-ի աջակցությամբ կառուցված փայտե վաճառասրահն ու նվերների խանութը զգալիորեն ավելացրեցին այցելուների հոսքը՝ Տուշպան դարձնելով կատարյալ հանգստի վայր ճանապարհորդների համար:

Ջրաղացպանյաններ գինիներ

Խաղողագործության և գինեգործության բնօրրան Հայաստանում Ջրաղացպանյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրություն՝ սերնդից սերունդ փոխանցելով 6100-ամյա ավանդույթները։ Արևմտյան Հայաստանից տեղափոխվելով Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի տարածք, նրանք հիմնել են այգիներ, 1890-ականներին կառուցել են գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի շնորհիվ Ջրաղացպանյանները հնարավորություն են ստացել պահպանել հարուստ ժառանգությունն ու ավանդույթները՝ միաժամանակ արդիականացնելով արտադրական գործընթացն ու համալրելով արտադրամասը գինեգործական ժամանակակից սարքավորումներով։ Ծրագրի աջակցությամբ կառուցված գինու համտեսի սրահը դարձել է գինեսերների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ հյուրերը ծանոթանում են ավանդական և նորագույն գինեգործության մշակույթին, համտեսում Ջրաղացպանյանների բացառիկ գինիները և պարզապես հաճելի ժամանակ անցկացնում՝ կտրվելով քաղաքի թոհուբոհից։

Մաչանենց գինիներ

2020 թ-ի մարտահրավերները՝ կորոնավիրուսային համավարակի բռնկումը, ապա արցախյան պատերազմը, էլ ավելի ընդգծեցին տեղական արտադրության զարգացման և վաճառքի խթանման անհրաժեշտությունը, ինչի արդյունքում սկիզբ դրվեց Մաչանենց գինիների արտադրությանը՝ որպես տոկունության և համայնքի զարգացման խորհրդանիշ։
Տնային պայմաններում ծավալվող արտադրությունը շատ արագ վերածվեց ծաղկող բիզնեսի, որի զարգացման հարցում նշանակալի ներդրում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ձեռնարկությանը տրամադրվեցին գինեգործության արդի սարքավորումներ և պարագաներ՝ արտադրության գործընթացը միջազգային ստանդարտների համաձայն կազմակերպելու և արտադրանքի բարձր որակը երաշխավորելու նպատակով։ Այսօր Մաչանենց գինիները արդեն իսկ արժանացել են սպառոողների բարձր գնահատականին և իրենց ուրույն տեղն են զբաղեցրել անուշահամ հայկական գինիների շարքում։

Գինու օր

Դեկտեմբերի 18-ին Իմփաքթ Հաբ Գյումրիում կայացավ «Գինու օր» միջոցառումը, որի ընթացքում տարատեսակ ու անմահական գինիներ և ուտեստներ համտեսելու, հիանալի երաժշտություն վայելելու, ինչպես նաև ամբողջ Հայաստանից հրավիրված 15-ից ավելի գինեգործների հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն ընձեռվեց ներկաներին։
Միջոցառման նպատակն էր Հայաստանի տարբեր հատվածներում գործունեություն ծավալող գինեգործներին, նրանց փորձը, գինիներն ու արտադրական յուրահատկությունները ճանաչելի դարձնել հանրությանը։
Նախագծի իրականացմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ (ԳՏԶ ՆՏՀ) ծրագիրը։

Ուրախ ենք և հպարտ մեր շահառուների հաջողություններով

Հայաստանն առաջին անգամ հաղթել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի
ցուցահանդես մրցանակաբաշխությանը։
Հոկտեմբերի 12-15-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած МАСА-ի Համակարգող
խորհրդի 31-րդ հանդիպմանը և անդամ երկրների ճարտարապետների կողմից ներկայացված լավագույն
աշխատանքների 31-րդ ցուցահանդես-մրցանակաբաշխությանը «Կառույցներ» անվանակարգում
գլխավոր մրցանակի և ոսկե մեդալի արժանացավ Դսեղի «ԿԱՂՆԻ» հյուրանոցը։
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի շրջանակում հիմնադիրները
ստացել են սարքավորումներ և կահույք՝ հյուրանոցի խոհանոցը կահավորելու համար։

Մեղվաբուծության առաջին համահայկական ֆորումը

Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց Մեղվաբուծության համահայկական ֆորումը։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում մասնակիցներն անդրադարձան մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի

RED-NEO ծրագիրը երկարաձգվում է

Ուրախ ենք տեղեկացնել, որ RED-NEO ծրագիրը երկարաձգվել է ևս չորս տարով՝ դրանով իսկ նոր հնարավորություններ ընձեռելով Հայաստանի այգեգործության ոլորտին հետագա աջակցության համար:
Հիմնվելով ծրագրի սկզբնական փուլի նշանակալի ձեռքբերումների վրա, որտեղ մեր թիմը հաջողությամբ ստեղծեց շահառուների կայուն ցանց, այս երկարաձգված փուլը շեշտը կդնի մեր շահառուների բազայի ընդլայնման վրա՝ ներառելով նոր արժեշղթաներ և ստեղծելով նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ծրագիրը հրավիրում է հատիկաընդեղեն արտադրողներին՝ դառնալու RED-NEO շահառուների ցանցի մաս և օգտվելու արտադրական տեխնոլոգիաների վերաբերյալ առաջադեմ դասընթացներից, անհատական խորհրդատվությունից, վաճառքով զբաղվողների, վերամշակողների և արտահանողների բիզնես ցանցից, ինչպես նաև արտադրական հզորությունների զարգացման համար տրամադրվող փոքր դրամաշնորհներից։ Համապատասխանության չափանիշները և դիմելու մանրամասներն անփոփոխ են և հասանելի են «Դիմել» բաժնում:

Բարի Կոտեցի