ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև Vine and Wine Foundation of Armenia-ի աջակցությամբ 12 հայ գինեգործական ընկերություն հնարավորություն ստացավ մասնակցելու London Wine Fair 2023 միջազգային ցուցահանդեսին։ Հայրենի խաղողի տարբեր տեսակներից պատրաստված հայկական գինիները մեծ ոգևորությամբ ընդունվեցին գինեսերների կողմից։ Հպարտ էինք հայկական տաղավարում հյուրընկալել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վարուժան Ներսիսյանին։ Դեսպան Ներսեսյանն իր խոսքում կարևորեց հայկական տաղավարի առկայությունը հայկական գինեգործության հարուստ ավանդույթները ցուցադրելու գործում և ընդգծեց հայկական գինիները բրիտանացի սպառողներին և գործարարներին ներկայացնելու կարևորությունը։














