Մասնակցություն AgriteQ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

1103

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շահառուները հնարավորություն ստացան մասնակցելու Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող AgriteQ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին անդյունավետ համագործակցության և նոր հեռանկարների մեկնարկ է հանդիսանում:
«Ցուցահանդեսի շրջանակներում ծանոթացել ենք նոր շուկայի հետ, որն ունի մեծ ներուժ ինչպես մեր, այնպես էլ այլ արտադրողների համար։ Հասկացանք, թե ինչ նախապատվություն ունի այդ շուկան թե՛ ապրանքի, թե՛ տեսքի առումով։ Հետաքրքրվածությունը շատ մեծ էր մեր արտադրանքի՝ չրային կոնֆետների և չրերի հանդեպ։ Փոխանակվել ենք կոնտակտներով՝ հետագա համաձայնության համար։

Ծավալները շատ մեծ են, բայց դա խոչընդոտ չէ, քանի որ կարող ենք համախմբվել մի քանի արտադրողներով և կատարել վաճառք՝ սպառողին ներկայանալով միանման արտադրանքով», – նշեց Սանչիրս ընկերության ներկայացուցիչ Սուսաննա Հակոբյանը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here