«Քաղցր օրեր Երևանում» խորագրով ՄԵՂՐԱՏՈՆ մեղվամթերքի տոնավաճառ

1166

Ս.թ. սեպտեմբերի 10-11-ը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի շրջանակում Երևանի «Երազ» այգում կազմակերպվեց «Քաղցր օրեր Երևանում» խորագրով ՄԵՂՐԱՏՈՆ մեղվամթերքի տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց CARD հիմնադրամի և «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ։
ՄԵՂՐԱՏՈՆ մեղվամթերքի տոնավաճառը նպատակ ուներ հայ սպառողների շրջանում բարձրացնել տեղեկատվությունը մեղրից զատ այլ մեղվամթերքների և դրանց օգտակարության վերաբերյալ, ինչպես նաև ստեղծել շուկայահանման նոր հնարավորություններ հայ մեղվամթերք արտադրողների համար։ Երկօրյա տոնավաճառի ընթացքում անցկացվեցին բազմաթիվ վարպետաց դասեր և տեղեկատվական միջոցառումներ, ինչպես նաև ապահովվեց հաճելի և օգտակար ժամանց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here