Փորձի փոխանակում հայ և վրացի գինեգործների միջև

819

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում հայ գինեգործները փորձի փոխանակման նպատակով այցելեցին վրացական գինեգործական ավանդույթներով հայտնի Կախեթի տարածաշրջան։ Հագեցած և բովանդակալից այցը հրաշալի հնարավորություն էր հարևան երկրի փորձի ուսումնասիրության և սեփական արտադրանքի ներկայացման առումով։
Հայ գինեգործները ծանոթացան կավե կճուճներում (կվեվրի) գինու արտադրության մեթոդի առանձնահատկությունների հետ, համտեսեցին վրացական գինիները՝ միաժամանակ ներկայանալով սեփական ապրանքանիշերով։
Տեսական և գործնական բաղադրիչներից բաղկացած այցելությունը հիմք կհանդիսանա ինչպես վրացի, այնպես էլ հայ գործընկերների միջև գործակցության զարգացման համար։
Թեև և՛ հայ, և՛ վրացի փորձագետները բազում փաստարկներ են ներկայացնում գինու ծագման և պատմության վերաբերյալ, մի բան է ակնհայտ, որ երկու երկրներն էլ վաղուց հայտնի են իրենց գինեգործական արվեստով և յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր ուրույն ոճով ու ավանդույթներով։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here