Դասընթաց՝ «Մալոլակտիկ խմորման նպատակը և դրա ազդեցությունը բարձրորակ գինիների արտադրության վրա»

1568

2021թ․ Փետրվարի 13-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող 17 փոքր և միջին ծավալների գինի արտադրողների համար տեղի ունեցավ դասընթաց՝ «Խնձորակաթնաթթվային խմորման նպատակը և դրա ազդեցությունը բարձրորակ գինիների արտադրության վրա»։ Դասընթացի ընթացքում արտադրողները ծանոթացան վերոնշյալ տեխնոլոգիայի կիրառության առավելությունների և գինու որակական, համային և հոտային հատկանիշների վրա ազդեցության հետ։ Ծրագրի թիմը հավատացած է, որ նմանատիպ դասընթացները կենսական նշանակություն ունեն հատկապես փոքրածավալ արտադրողների համար, քանի որ որակյալ գինու արտադրության հիմքը ոլորտի զարգացման երաշխիքներից մեկն է։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here