Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում գործող «ԱՆԴ» ՍՊԸ-ն ուշագրավ արդյունքների է հասել իր հիմնադրման օրվանից՝ 2014թ.-ից: Ծովի մակերևույթից մոտ 1900 մետր բարձրության վրա տեղակայված ընկերությունը ծառայում է նորարարություն և առաջընթացի խորհրդանիշ մեղվաբուծության, այգիների կառավարման և մրգերի վերամշակման ոլորտներում:
Կիրառելով եվրոպական գերժամանակակից տեխնոլոգիաներ և արդի սարքավորումներ, ընկերությունը հանդես է եկել փոխակերպական նախագծով՝ ուղղված գյուղատնտեսական ներուժի զարգացմանը։ Նախագծի իրականացման հարցում առանցքային դեր է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությունն ու ծրագրի շրջանակում խնձորի և այլ մրգերի արկղերի անվտանգ և արդյունավետ բեռնաթափման համար նախատեսված սարքավորման ձեռքբերումը։ Այս ռազմավարական քայլը ոչ միայն դյուրացրեց արտադրական գործընթացը, այլև նշանակալի ազդեցություն ունեցավ Սյունիքի մարզի ողջ գյուղատնտեսական լանդշաֆտի վրա:
Մշտապես ձգտելով կատարելության՝ «ԱՆԴ» ՍՊԸ-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ մթերելով ավելի քան 100 տոննա միրգ տեղական տնտեսություններից և մասնակցելով միջազգային ցուցահանդեսներին, ինչը հանգեցրեց 19%-ով վաճառքի աճի 2023 թվականին: Ավելին, ընկերությունը ձեռնամուխ եղավ խնձորի արտահանմանը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ամրապնդելով հուսալի համաշխարհային մատակարարի համբավը:














