Ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով Նաիրա Օհանյանը 1999 թվականին ձեռնարկել է խմորեղենի արտադրություն՝ «Շատ համով է» ապրանքանիշի ներքո։
Կարճ ժամանակահատվածում սեփական խոհանոցի պայմաններում ծավալվող փոքրիկ նախաձեռնությունը վերածվել է զարգացող բիզնեսի, որը հանգեցրել է մասնագիտացված արտադրամասի հիմնադրմանը 2019 թվականին: Ընտանիքի անդամների համատեղ ջանքերով՝ Նաիրան գլխավոր հրուշակագործի, իսկ նրա ամուսինը առաքումների պատասխանատուի դերում, նրանք ընդլայնել են ծառայությունները՝ ներառելով լանչ տուփերի առաքում և հյուրասիրության կազմակերպում։ Գիտակցելով որակի կարևորությունը արտադրության մեջ՝ Նաիրան արդիականացրել է սարքավորումները ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությամբ՝ ապահովելով համապատասխանությունը որակի խստագույն ստանդարտներին:
Նաիրան նաև հաճույքով կիսվում է իր փորձով և գիտելիքներով պարբերաբար կազմակերպվող վարպետութան դասերի շրջանակում՝ միաժամանակ աշխատատեղեր ապահովելով ոչ միայն համայնքի բնակիչների, այլև Արցախից տեղահանված մի շարք կանանց համար։ Բարձրորակ արտադրանքի շնորհիվ Նաիրան արժանացել է «Լավագույն համ» մրցանակին՝ ոգեշնչելով այլոց իր վճռականությամբ և համառությամբ։














