Մատուցելով որակ՝ գնից բարձր

285

ԼուսիաՖուդ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Վանաձորում` որպես ֆուրշետ-քեյթրինգների կազմակերպման ընկերություն:
Լինելով առաջինն ինչպես Վանաձորում, այնպես էլ Լոռու մարզում՝ ընկերությունը մարզ է ներմուծել ամբողջովին նոր ավանդույթ` ֆուրշետը` փոքրիկ, գեղեցիկ ձևավորված, համեղ խորտիկներով, նրբաճաշակ դիզայնով զարդարված, սեղանի շուրջ չնստելու ձևաչափը:
Ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանի տոկունության, համբերատար ու բարեհամբույր աշխատանքի, յուրօրինակ ձեռագրի շնորհիվ ընկերությունը շատ արագ զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում՝ մի շարք մարզային ու հանրապետական ցուցահանդեսների ընթացքում արժանանալով բազում մրցանակների ու շնորհակալագրերի։ Երբեք չհանձնվող և մարտնչող, ճակատագրի հարվածներից չընկճվող հայ կնոջ կերպարը մարմնավորող Լուսինեն աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ հաղթող ճանաչվեց «Լավագույն կին գործարար» անվանակարգում, իսկ Լուսիաֆուդը ձեռք բերեց անուն ու հեղինակություն և տարիներ շարունակ պահպանում է առաջատարի դիրքը համայնքում։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մատուցել որակ գնից բարձր, ընկերությունը ներկայանում է արհեստական հավելումներից զերծ, տեղական հումքից պատրաստված թարմ արտադրանքով հանրային արտագրա սննդի կազմակերպման, սառեցված կիսաֆաբրիկատների արտադրության և լանչ-փաթեթների պատրաստման ու առաքման ոլորտներում։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցության շնորհիվ Լուսինեն համալրեց արտադրամասը մի շարք արդի սարքավորումներով, որոնք կխթանեն արտադրողականության բարձրացումը, կնպաստեն արտադրական ծավալների ավելացմանն ու արտադրանքի որակի բարելավմանը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here