Ջրաղացպանյաններ գինիներ

326

Խաղողագործության և գինեգործության բնօրրան Հայաստանում Ջրաղացպանյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրություն՝ սերնդից սերունդ փոխանցելով 6100-ամյա ավանդույթները։ Արևմտյան Հայաստանից տեղափոխվելով Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի տարածք, նրանք հիմնել են այգիներ, 1890-ականներին կառուցել են գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի շնորհիվ Ջրաղացպանյանները հնարավորություն են ստացել պահպանել հարուստ ժառանգությունն ու ավանդույթները՝ միաժամանակ արդիականացնելով արտադրական գործընթացն ու համալրելով արտադրամասը գինեգործական ժամանակակից սարքավորումներով։ Ծրագրի աջակցությամբ կառուցված գինու համտեսի սրահը դարձել է գինեսերների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ հյուրերը ծանոթանում են ավանդական և նորագույն գինեգործության մշակույթին, համտեսում Ջրաղացպանյանների բացառիկ գինիները և պարզապես հաճելի ժամանակ անցկացնում՝ կտրվելով քաղաքի թոհուբոհից։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here