Խոհարարական դիվանագիտության մեկշաբաթյա ծրագրով Հայաստան էր ժամանել ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը։
Այցի ընթացքում տիկին Ամանդան հանդիպեց տեղի սնունդ արտադրողների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցող ոլորտային ձեռներեցների հետ, վարեց խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունը և կանանց հզորացումը։
Ուրախ ենք, որ հագեցած ծրագրի շրջանակում շեֆ խոհարարը այցելել է նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շահառուներին, ծանոթացել Հայաստանի գինեգործական ավանդույթներին՝ համտեսելով հայկական անուշաբոյւր գինիներ։ Տիկին Ֆրայթագը ծանոթացել է նաև Հայաստանում շոկոլադի, կաթնամթերքի արտադրության հեռանկարներին։
Տիկին Ամանդա Ֆրայթագը Հայաստանից հեռացավ վառ տպավորություններով և անմոռանալի հուշերով։ Համոզված ենք՝ դեռ հնարավորություն ենք ունենալու նրան կրկին Հայաստանում հյուրընկալելու։














