Ակվապոնիկ և պոնիկ համակարգերի ներկայացում

1062

Սույն թվականի փետրվարի 23-24-ին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորությություներ» (RED-NEO) ծրագրի շրջանակում իրականացվել է «Ակվապոնիկ և պոնիկ համակարգեր․ ներածություն» թեմայով պրակտիկ երկօրյա դասընթաց։ Դասընթացը նախաձեռնել և կազմակերպել է RED-NEO ծրագրի շահառու Անի Մկրտչյանը՝ հնարավորություն ընձեռելով հետաքրքրված անձանց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել ակվապոնիկ համակարգիերի վերաբերյալ։ Տավուշի մարզի Բերդ համայնքից 14 մասնակից, ովքեր հետքրքրված էին իրենց համայնքներում ակվապոնիկ կամ պոնիկ համակարգեր ներդնելու հարցում, սիրով մասնակցեցին դասընթացին՝ կիսվելով իրենց փորձով և հետաքրքրող հարցերով մասնագետների հետ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here