«ՎԴԻՊ-Ը, որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» դասընթաց Ազատան համայնքում

1383

2021 թ․ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը` որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։

Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին գյուղատնտեսական սպասարկման կենտրոների (ԳՍԿ) ներկայացուցիչներ և շահառու ֆերմերներ։
Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հավանական լուծումները։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here