Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքար Հացիկ համայնքում

1249

2020թ․ դեկտեմբերի 14-ին, «Վնասակար օրգանիզմների և հիվանդությունների դեմ ինտեգրացված պայքարը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ Շիրակի մարզի Հացիկ համայնքում՝ միրգ և ընկուզեղեն աճեցնողների համար։ Դասընթացը վարեց Լուսինե Մարգարյանը:

Դասընթացի նպատակն էր ֆերմերներին տրամադրել ՎԴԻՊ-ի դեմ ինտեգրացված պայքարի մասին մանրամասն տեղեկատվություն, ներկայացնել դրա բաղադրիչներն ու առավելությունները։ Ինչպես նաև ներկայացնել տարբեր պտղատու մշակաբույսերի օրինակով ՎԴԻՊ-ի իրականացման սկզբունքները, որոնք կօգնեն ֆերմերներին ժամանակին հայտնաբերել վնասատուներն ու հիվանդությունները և կազմակերպել դրանց դեմ ինտեգրված միջոցառումներ:

ՎԴԻՊ-ի դասընթացների գնահատման արդյունքների համաձայն՝ ֆերմերները շատ գոհ են իրենց ստացած տեղեկատվությունից: Նրանք նաև նշեցին մի քանի հարցեր, որոնց մասին կցանկանային խոսել հետագա հանդիպումների ժամանակ․ թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը, այգեգործության մեջ օգտագործվող հողի մշակման ժամանակակից տեխնիկան (մեքենաները), գործնական դասընթացներ այգեգործության վերաբերյալ, մասնավորապես ծառերի էտի, կաթիլային ոռոգման այլն:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here