Բաղադրիչ “A”. գյուղական եկամուտները գյուղատնտեսական և այլ արտադրության միջոցով ավելացել և դիվերսիֆիկացվել են.
ԳՏԶ ՆՏՀ ծրագրի “A” բաղադրիչը նպատակ ունի աջակցելու գյուղացիական փոքր տնտեսություներին՝ բարելավելով վեջրիններիս արտադրությունը և բավարարելով պահանջվող որակներն ու քանակները: Այս բաղադրիչի շրջանակներում ծրագիրն իրականացրել է մանրակրկիտ ելակետային գնահատում՝ յուրաքանչյուր համայնքում բիզնեսի/գյուղատնտեսության բարելավման համար անհրաժեշտ կարիքները բացահայտելու նպատակով, և նախագծելու է իր միջամտությունները՝ հիմնվելով վերջիններիս արդյունքների վրա:
“A” բաղադրիչի միջամտությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․
- Հմտությունների զարգացման դասընթացներ ավելի քան 60 կոոպերատիվների և առաջատար ֆերմերների համար
- տեխնիկական աջակցության դասընթացներ առնվազն 3000 ֆերմերների համար
- հորիզոնական և ուղղահայաց մոդելներով համագործակցության խթանում նպատակային արժեշղթաներում
- ընդլայնման ծառայությունների և որակյալ ներդրումների հասանելիության բարելավում
- գյուղատնտեսական տեխնիկայի որակյալ վերանորոգման ծառայությունների հասանելիության բարելավում
- առավել արդյունավետ սորտերի տնկարանների հիմնում
- համագործակցություն ակադեմիայի հետ
- համագործակցություն զարգացման այլ նախաձեռնությունների և գործընկերների հետ
- բիզնես հարաբերություններ և այլն














